MyWed.am հարսանեկան լուսանկարչության վեբ կայքը ողջունում է Ձեզ։ Ուրախ ենք, որ մեր կայքում եք և որոշել եք իմանալ ավելին մեր մասին։

MyWed.am-ը երկար տարիների փորձ ունեցող լուսանկարիչների և գրաֆիկական դիզայներների համագործակցություն է։ Մեր թիմի նպատակն է պարգևել Ձեզ յուրօրինակ և անկրկնելի հարսանեկան հուշեր, որոնք միշտ Ձեզ հետ կլինեն։

MyWed.am-ում մենք առաջին հերթին մտածում ենք Ձեր մասին և հաշվի ենք առնում Ձեր ցանկությունները և նախընտրությունները։ Իհարկե, մեր մասնագետները փայլուն կերպով տիրապետում են իրենց գործին, սակայն մենք միշտ բաց ենք Ձեր կարծիքի և առաջարկների համար, քանի որ մեր աշխատանքը նվիրված է Ձեզ։

Մեր կայքում Դուք կարող եք գտնել որոշ օրինակներ մեր աշխատանքներից։ Ավելին տեսնելու և մեզ հետ ավելի լավ ծանոթանալու համար այցելեք մեր ֆեյսբուքյան էջը։ Այն մշտապես համալրվում է նոր հարսանեկան լուսանկարներով, ինչպես նաև որոշակի նորություններով MyWed.am-ի մասին։ Հաճախակի այցելեք մեր MyWed.am կայքը և մեր ֆեյսբուքյան էջը, որպեսզի է՛լ ավելի ընդլայնեք Ձեր պատկերացումը Ձեր կատարյալ հարսանիքի մասին։ Ի դեպ, կարող եք կապ հաստատել մեզ հետ անմիջապես մեր ֆեյսբուքյան էջի միջոցով։

Դուք կարող եք պատվիրել MyWed.am-ի հարսանեկան լուսանկարչական ծառայությունները՝ օգտվելով մեր ծառայությունների առկա 4 փաթեթներից, որոնք կարող եք գտնել մեր կայքի «Գնացուցակ» բաժնում։ Մեր լուսանկարչական ծառայության փաթեթները կարող են հետաքրքրել բոլոր տեսակի զույգերին՝ մինիմալիստական ճաշակ ունեցող սիրեցյալների, նրանց, ովքեր մշտապես ընտրում են ամբողջական փաթեթը, և այն նորապսակներին, որոնք գերադասում են «ոսկե միջինը»։

Մենք անհատական մոտեցում ենք ցուցաբերում մեր բոլոր հաճախորդներին, որոնք, հուսով ենք, կդառնան նաև մեր ընկերները։ Յուրաքանչյուր զույգ ստանում է բարձրորակ և համակարգչային գրաֆիկական ծրագրերով մշակված լուսանկարների փաթեթ, որոնք արվում են՝ սկսած հարսնացուի բնակարանից, եկեղեցում կամ այլ պսակադրության վայրում, ինչպես նաև բնության գրկում։ Մեր լուսանկարիչներն օգտագործում են իրենց ողջ տաղանդը և ստեղծագործական ներուժը՝ ամեն մի զույգի ամուսնության օրն անմոռանալի և յուրահատուկ դարձնելու համար։

 

Բացի այդ, Ձեր ցանկության դեպքում և ըստ Ձեր ընտրության, լուսանկարահանումը կարող է սկսվել նաև փեսացուի բնակարանից. Դուք կարող եք ունենալ բարձրորակ լուսանկարներ եկեղեցու և հարսանյաց սրահի բակում ՝ արված դրոնի միջոցով. Դուք կարող եք ստանալ անհատապես պատրաստվող հարսանեկան լուսանկարչական ալբոմ. Դուք նաև կարող եք պատվիրել փայտյա շրջանակով նկար կտավի վրա՝ Ձեր հարսանիքից ստացված այն լուսանկարով, որը կընտրեք Դուք։ Անպայման աչքի անցկացրեք մեր կայքի «Գնացուցակ» բաժինը, ինչպես նաև կարդացեք կարճ հոդվածները լուսանկարահանման, գրաֆիկական դիզայնի և անհատական հարսանեկան ալբոմների պատրաստման մասին, որոնք նույնպես գտնվում են մեր կայքում։

MyWed.am-ում մենք շահագրգռված ենք յուրաքանչյուր զույգի անզուգական ծառայություններ մատուցելով։ Մի կողմից, դա մեր մասնագիտական գերազանցության և մեր պատվի հարցն է։ Սակայն մյուս կողմից, մենք գիտակցում ենք այն եզակի արտոնությունը, որը ստանում ենք ձեզնից։ Մենք ունենք հնարավորություն լինելու ձեր կողքին ձեր համատեղ կյանքի առաջին իսկ օրը և ունենալու մեր ավանդը, որը, համոզված ենք, կդառնա յուրօրինակ ներդրում ձեր հետագա ամուսնական կյանքի մեջ։

Ուսումնասիրելով մեր կայքը և մեր ֆեյսբուքյան էջը, ընթերցելով մեր նյութերը և գնահատելով մեր լուսանկարները՝ միշտ հիշեք, որ այս ամենը Ձե՛զ համար է։

MyWed.am-ը սերտորեն համագործակցում է Balloons.am ընկերության հետ, որի բազմաբնույթ ծառայությունները մշտապես լրացրել են այն կարիքները, որոնք միայն լուսանկարիչները չեն կարող հոգալ։ Balloons.am ընկերությունը կազմակերպում է միջոցառումներ, ֆուրշետներ, տոնակատարություններ, և, իհարկե, նաև հարսանյաց հանդեսներ, իրականացնում է տեսանկարահանում, տրամադրում է երաժշտավարների, կատարում է հրավառություններ, և շատ ու շատ ավելին։ Միասին MyWed.am-ը և Balloons.am-ը կարող են ապահովել ցանկացած մակարդակի միջոցառում և գոհացնել նույնիսկ ամենապահանջկոտ հաճախորդներին։

Եթե Դուք ցանկանում եք պատվիրել մեր ծառայությունները և հարցեր ունեք, ազատորեն զանգահարեք մեզ +374-95-41-21-11 հեռախոսահամարով, գրեք մեզ info@mywed.am էլեկտրոնային հասցեով և, ինչու ոչ, այցելեք մեզ Կոմիտասի Պող. 38 հասցեով, եթե գտնվում եք Երևան քաղաքում։ Մենք սպասում ենք Ձեզ և միշտ ուրախ կլինենք տեսնել Ձեզ։

Ավելին Մեր Մասին կարողեք իմանալ մեր սոցիալական ցանցերի էջերից