header_pics

Այս էջում դուք կարողեք ծանոթանալ մեր կողմից տրամադրվող ծառայություններին

Լուսանկարահանում

Ժամանակակից աշխարհում լուսանկարահանումը տարածվում է հեղեղի պես՝ ներխուժելով կյանքի նույնիսկ ամենաանսպասելի բնագավառները։ Այնուամենայնիվ, նույնիսկ բարձրորակ տեսախցիկների առկայության և լայն հասանելիության պայմաններում պրոֆեսիոնալ լուսանկարչի աշխատանքն անփոխարինելի է։

Հազիվ թե ինչ-որ մեկն ուզենա բավարարվել սմարթֆոններով կամ պլանշետներով արված և խմբագրված լուսանկարներով իր կյանքի ամենասպասված իրադարձության՝ իր և իր սիրելիի հարսանիքի օրվա համար։ Դուք, Ձեր սիրելին, ձեր ազգականները և ընկերներն արժանի եք ավելիին։ Մարդկային հիշողությունը սահմանափակ է և անկարող է լիարժեք կերպով պահպանել կյանքի ամենավառ և ամենանվիրական դրվագները, առավել ևս՝ փոխանցել դրանք այլ մարդկանց։ Իսկ բարձրորակ և բարձրաճաշակ լուսանկարահանումը՝ արված փորձառու և հմուտ լուսանկարչի կամ լուսանկարիչների կողմից, թույլ կտա ձեզ մշտապես հիշել և, ինչու ոչ, արժանի կերպով ներկայացնել ուրիշներին Ձեր կյանքի գլխավոր օրերից մեկը։

MyWed.am-ը կատարում է լուսանկարահանումը նորագույն և բարձրորակ սարքավորումներով՝ ժամանակակից լուսանկարչական ապարատներով և օբյեկտիվներով, հագեցած լուսավորությամբ, դրոնների և այլ տեխնիկական նորամուծությունների օգտագործմամբ։ Դուք իսկապես որ կարող եք հենվել մեր ծառայության վրա, սրտանց ուրախանալ և պարզապես վայելել ձեր հարսանիքի լավագույն պահերը, իսկ հետո գնահատել այդ օրը MyWed.am-ի լուսանկարիչների աշխատանքի շնորհիվ՝ տանելով դեպի ապագան միայն ամենահաճելի հիշողություններ։

MyWed.am կայքը ներկայացնում է Ձեզ լուսանկարչական ծառայությունների չորս փաթեթ, որոնք Դուք կարող եք ուսումնասիրել մեր «Գնացուցակ» բաժնում՝ Բրոնզ, Արծաթ, Ոսկի և Պլատին։ Յուրաքանչյուրը նախատեսված է ձեր հարսանիքի օրվա բազմազան պահանջները կատարելու համար։ Այս փաթեթների մեջ չկան լավ և վատ տարբերակներ. կա լավը և է՛լ ավելի լավը։ Եվ այս ամենը Ձե՛զ համար է։

Lightroom եւ Photoshop

Adobe ընկերության ծրագրային ապահովումը երկար տարիներ է, ինչ միջազգայնորեն ճանաչված է և լայնորեն կիրառվում է լուսանկարիչների կողմից։ Adobe Photoshop (և Adobe Photoshop Lightroom) գրաֆիկական խմբագիրն, ըստ էության, դարձել է ոլորտի առաջատարը և համարվում է լուսանկարների մշակման ստանդարտ, որը դեռևս անգերազանցելի է։ Պարզապես պատկերների խմբագրման համար նախատեսված Adobe Photoshop ծրագիրը, որի առաջին տարբերակը լույս տեսավ դեռ հեռավոր 1988 թվականին, հիմնավորապես ընդլայնվել է տարիների ընթացքում, և ներկայումս լայնորեն օգտագործվում է վեբ-դիզայնի, անիմացիայի, համակարգչային խաղերի, կինոինդուստրիայի և եռաչափ գրաֆիկայի բնագավառներում։ Այն հայտնի է նույնիսկ լուսանկարչության և դիզայնի ոլորտի հետ առընչություն չունեցող մարդկանց, և իրավմամբ համարվում է համար առաջին գրաֆիկական խմբագիրը ողջ աշխարհում։

MyWed.am-ի բարձրակարգ և փորձառու մասնագետները տարիներ շարունակ օգտագործում են Adobe Photoshop (և Adobe Photoshop Lightroom) ծրագրի լայն հնարավորությունները՝ մեր հաճախորդներին է՛լ ավելի բարձրորակ ծառայություններ մատուցելու համար։ Նրանք վաճառում են իրենց հեղինակային լուսանկարները Adobe Stock, Shutterstock և այլ հայտնի միջազգային լուսանկարչական կայքերում, կազմակերպում են լուսանկարչական ցուցահանդեսներ, և այլն։ Մի խոսքով, նրանք լիարժեք մասնակցություն են ունենում ամենատարբեր մասնագիտական հարթակներում։

Վստահելով ձեր հարսանեկան լուսանկարների պատրաստումը MyWed.am-ի մասնագետներին՝ կարող եք համոզված լինել, որ ձեր կյանքի պատմության ամենավառ և ամենագլխավոր իրադարձություններից մեկն ապահով և պատասխանատու ձեռքերում է։ Դուք համարձակ կկարողանաք ներկայացնել ձեր կյանքի ամենապայծառ էջերից մեկը՝ բարձրակարգ և բարձրաճաշակ խմբագրված լուսանկարների տեսքով, ձեր ծանոթներին, ազգականներին և ընկերներին, անձամբ կամ սոցիալական ցանցերի միջոցով։ Եվ ինչու ոչ, կարող եք ինքներդ վայելել դրանք, և նույնիսկ նկատել այնպիսի դրվագներ, որոնց դուք ուշադրություն չեք դարձրել, բայց որոնք չեն վրիպել մեր զգոն լուսանկարիչների օբյեկտիվներից։

Before After beforeafter

Հարսանեկան ալբոմ

Անհատական հարսանեկան լուսանկարչական ալբոմը, որը պատրաստվում է առանձին ամեն մի զույգի համար, հարաբերականորեն վերջերս ստեղծված ծառայություն է, որն անմիջապես գրավել է ամուսնական զույգերի ուշադրությունը։

Դուք կարող եք ընտրել Ձեր հարսանեկան ալբոմի չափսը և ձևը, այն նյութը, որից պատրաստվելու են լուսանկարներ պարունակող էջերը՝ լամինացված թուղթ, ստվարաթուղթ, պլաստիկ, և այլն։ Կազմը ձեռքի աշխատանք է և պատրաստվում է առանձին ամեն մի զույգի համար. այն կարող է լինել մաքուր կաշվից, կաշին փոխարինող նյութից կամ այլ արհեստական նյութերից։ Ամենակարևորը և ամենահաճելին՝ դուք պետք է ընտրեք այն լուսանկարները, որոնք տեղադրվելու են ալբոմի մեջ։ Մի՛ անհանգստացեք հնարավոր տարբերակների մասին. մեր մասնագետները սիրով կօգնեն ձեզ լավագույնս պատրաստել ձեր հարսանեկան ալբոմը՝ սկզբից մինչև վերջ

Հարսանեկան ալբոմը Ձեր միակ հարսանեկան աքսեսուարն է, որը մշտապես ուղեկցելու է ձեզ հարսանիքից հետո։ Տարոսիկները, ծաղկեփնջերը, հարսանեկան զգեստը և մնացած ամեն ինչը մնալու են պատմության գրկում։ Իսկ էլեկտրոնային լուսանկարները միշտ չէ, որ հարմար կլինի ցուցադրել Ձեր հարազատներին, ընկերներին և գործընկերներին։ Սա է պատճառը, որ հարսանեկան լուսանկարչական ալբոմները պատրաստվում են բարձրորակ նյութերից, որոնք կարող են դիմանալ տարիներ շարունակ և ծառայել ձեզ՝ որպես ձեր հարսանիքի այցեքարտ։

Մեր MyWed.am կայքում դուք կարող եք տեսնել հարսանեկան ալբոմների էջերի օրինակներ, իսկ MyWed.am-ի լուսանկարիչների մոտ՝ պատրաստի նմուշներ, որոնք կարող են ուղեցույց հանդիսանալ ձեր հարսանեկան լուսանկարչական ալբոմը պատրաստելու համար։

Անհատական հարսանեկան լուսանկարչական ալբոմը հասանելի է մեր Ոսկի և Պլատին ծառայությունների փաթեթների դեպքում։ Իհարկե, դուք կարող եք պատվիրել այն բոլորովին առանձին՝ ձեր իսկ լուսանկարներով, սակայն մենք խորհուրդ ենք տալիս վստահել ձեր ողջ հարսանեկան ընթացքը մեր փորձառու և պրոֆեսիոնալ մասնագետներին։